+374 122 103 03
Mo-Fr 9:00 AM - 7:00 PM
Sa-Su 9:00 AM - 5:00 PM
Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Mo-Fr 9:00 AM - 9:00 PM
Sa-Su 9:00 AM - 7:00 PM
Գլխավոր էջ >
Մաշկաբանի խորհրդատվություն

Մաշկաբանի խորհրդատվություն

Կլինիկայի հասցեն:
  • Երևան, Մարգարյան փողոց, 6/1

Մաշկաբանի խորհրդատվություն

Մաշկաբանը այն մասնագետն է, ով զբաղվում է մարդու ամենամեծ օրգանի՝ մաշկի, ինչպես նաև մազերի և եղունգների հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն ավելի քան 3000 նման պաթոլոգիաներ։ Բժիշկն իր հերթին ունի բոլոր անհրաժեշտ գիտելիքները՝ դրանցից յուրաքանչյուրը տարբերակելու և արդյունավետ բուժում նշանակելու համար։ Մաշկաբանության մեջ կիրառվում են ինչպես պահպանողական, այնպես էլ վիրաբուժական բուժման մեթոդներ: Մաշկաբանի հիմնական ախտորոշիչ գործիքը դերմատոսկոպն է: Դրա կիրառման շնորհիվ հնարավոր է դառնում ընդունելության ժամանակ խոշորացման միջոցով կատարել մաշկի մանրակրկիտ հետազոտություն և բացահայտել ամենափոքր պաթոլոգիական փոփոխությունները։

Ի՞նչ հիվանդություններ է ախտորոշում և բուժում մաշկաբանը:

Մաշկաբանական հիվանդությունների ցանկը բավականին լայն է։ Մաշկաբանը Երևանում աշխատում է հետևյալ հիվանդությունների հետ

  • էկզեմա,
  • փսորիազ,
  • ատոպիկ մաշկաբորբ,
  • թարախամաշկություն,
  • մաշկի սնկային և մակաբուծային ախտահարումներ,
  • ժառանգական մաշկախտ (գենոդերմատոզ),
  • համակարգային կարմիր գայլախտ,
  • ակնե (կորյակ կամ ուգրի),
  • մաշկի որոշ հատվածների գունազրկում՝ պիգմենտացիայի խանգարումներ,
  • բարորակ և չարորակ նորագոյացություններ։

Ի՞նչ ախտանիշների դեպքում են դիմում մաշկաբանի օգնությանը:

Դուք պետք է դիմեք մաշկաբանին, եթե Ձեզ անհանգստացնում են հետևյալ ախտանիշները.

  • մաշկի վրա ցանկացած ցան՝ բծեր, բշտիկներ, խոցեր, վերքի կեղանք և այլն,
  • ակնե, եթե դրանք շատ են և հնարավոր չէ բուժել տնային միջոցներով,
  • մաշկի թեփոտում,
  • մաշկի բորբոքման նշաններ՝ այտուցվորություն, կարմրություն, ցավ,
  • մաշկի քոր,
  • նոր խալերի առաջացում կամ գոյություն ունեցող խալերի արտաքին տեսքի փոփոխություն,
  • թարախակույտեր,
  • մաշկի պիգմենտացիայի խանգարումներ՝ մուգ և գունաթափված բծերի առաջացում,
  • իրավիճակի վատթարացում, մաշկի քրոնիկ հիվանդությունների ախտանիշների բարդացում:

Շատերը այցելում են մաշկաբանի՝ կանխարգելիչ նպատակներով։ Կանոնավոր հետազոտությունները օգնում են ժամանակին հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ չարորակ ուռուցքները վաղ փուլերում։ Սա հատկապես վերաբերում է ռիսկի գործոններ ունեցող մարդկանց, օրինակ,  հաճախակի արևի ճառագայթների տակ գտնվողներին (հատկապես եթե նրանք արևայրուք են ստացել), կամ նրանց, ում մերձավոր ազգականների մոտ ախտորոշվել է մաշկի քաղցկեղ կամ մելանոմա:

Մաշկաբանի խորհրդատվության ընթացքը

Նախնական այցի ընթացքում  մաշկաբանը հարցնում է Ձեզ անհանգստացնող ախտանիշների մասին, հավաքում է հիվանդության զարգացման պատմությունը և անցկացնում մաշկի ակնադիտական հետազոտություն: Անհրաժեշտության դեպքում բժիշկն անմիջապես կվերցնի նմուշներ և կկատարի կենսազննում: Բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություն՝ ախտորոշումը պարզելու նպատակով։ Այցի ավարտին բժիշկը կհաստատի ախտորոշումը և ցուցումներ կտա հետագա բուժման համար:

Մյուս այցի ընթացքում մաշկաբանն արդեն ուսումնասիրում է հետազոտության արդյունքները և պարզաբանում ախտորոշումը: Իսկ հետագա հանդիպումների ժամանակ բժիշկը գնահատում է հիվանդության ընթացքը դինամիկայում, բուժման արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում շտկում նշանակումները:

Երևանի SILK Medical կլինիկայում կարող եք Ձեր այցը գրանցել փորձառու մասնագետի մոտ, ով մանրակրկիտ կգնահատի Ձեր մաշկի վիճակը և կնշանակի բուժման առավել ժամանակակից, արդյունավետ մեթոդներ:

Պայմանավորվեք մասնագետի մոտ



    Պայմանավորվեք

    time
    Fill in your information and we will call you back shortly.
    [cf7form cf7key="popap-zapisi-na-prijom"]
    Doctor:






      By clicking the button, you agree to processing of personal data and agree to privacy policy

      Պայմանավորվեք

      time
      Fill in your information and we will call you back shortly.
      [cf7form cf7key="popap-zapisi-na-prijom"]
      Select a direction
      Գաստրոէնտերոլոգ
      Գինեկոլոգ
      Գինեկոլոգ-Էնդոկրինոլոգ
      Էնդոկրինոլոգ
      Թերապևտ
      Կոսմետոլոգ
      Մանկաբարձ-գինեկոլոգ
      Մանկաբույժ
      Մաշկաբան-վեներոլոգ
      ՈՒՁՀ մասնագետ
      Ուրոլոգ
      Ուրոլոգ
      Ռեպրոդուկտոլոգ
      Սաղմնաբան






        By clicking the button, you agree to processing of personal data and agree to privacy policy

        Request a callback

        Fill in your information and we will call you back shortly.




          By clicking the button, you agree to processing of personal data and agree to privacy policy