Օրգանիզմի բազային չեկապ
Չեկապը (check-up) կոմպլեքսային հետազոտություն է, որը թույլ է տալիս վաղ փուլերում բացահայտել հնարավոր առողջական խնդիրները, ինչը հեշտացնում է հետագա բուժումը և մեծացնում ապաքինման հնարավորությունները: Ժամանակին կատարվող հետազոտությունները նպաստում են կյանքի որակի բարելավմանը՝ ապահովելով վստահություն սեփական առողջության նկատմամբ։
Երևանի SILK Medical կլինիկայում մենք առաջարկում ենք պացիենտներին անցնել «բազային չեկապ», որը խորհուրդ է տրվում անցնել 2-3 տարին մեկ անգամ՝ լրացուցիչ ցուցումների բացակայության դեպքում։ Այն ներառում է հետևյալ ծառայությունները.
Մասնագետների հետ խորհրդատվություն․
- Բժիշկ-թերապևտի մոտ այց (60 րոպե)՝ առերես
- Թերապևտի մոտ կրկնական այցը (30 րոպե) ՝ առերես կամ առցանց
Հետազոտություններ․
- Արյան ընդհանուր հետազոտություն + ԷՆԱ
- Գլյուկոզա՝ ծոմ պահելու դեպքում
- Ընդհանուր խոլեստերին
- Թիրեոտրոպ հորմոն (TSH)
- Կրեատինին
- Վարակներ (ՄԻԱՎ, հեպատիտ B և C, սիֆիլիս)
- Մեզի ընդհանուր հետազոտություն
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
Հետազոտության արդյունքների հիման վրա Դուք կստանաք մանրամասն պատկերացում Ձեր առողջական վիճակի մասին, ինչպես նաև ցուցումներ Ձեր թերապևտի կողմից՝ հնարավոր քրոնիկական հիվանդությունների կանխարգելման համար: