Գինեկոլոգի խորհրդատվություն
- Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Գինեկոլոգը զբաղվում է կանանց սեռական օրգանների հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ։ Առաջին գանգատների ի հայտ գալուն պես խորհուրդ է տրվում այցելել մասնագետի, իսկ դրանց բացակայության դեպքում ՝ տարեկան 1-2 անգամ կանխարգելիչ հետազոտություններ անցնել։ Հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերումը թույլ է տալիս դրանք բուժել և խուսափել լուրջ բարդություններից:
Ի՞նչ է բուժում գինեկոլոգը:
Գինեկոլոգը զբաղվում է հետևյալ խնդիրների ախտորոշմամբ և բուժմամբ.
• անկանոն դաշտան
• հղիություն
• հղիության ընդհատման անհրաժեշտություն
• կանանց սեռական օրգանների նորագոյացություններ՝ կիստաներ, միոմաներ, պոլիպներ
• էնդոմետրիոզ
• վագինիտ
• դիսֆունկցիոնալ և դեռահասների արգանդային արյունահոսություն և այլն:
Հակաբեղմնավորիչների ընտրությամբ նույնպես զբաղվում է գինեկոլոգը։ Լաբորատոր և գործիքային ախտորոշման մեթոդները օգնում են բացահայտել կանանց վերարտադրողական համակարգի տարբեր պաթոլոգիաները: Մեր կլինիկան հագեցած է ժամանակակից փորձագիտական սարքավորումներով, ինչի օգնությամբ մենք իրականացնում ենք ցանկացած բարդության ախտորոշում։
Ե՞րբ է անհրաժեշտ այցելել գինեկոլոգի:
Խորհուրդ ենք տալիս դիմել գինեկոլոգի հետևյալ դեպքերում.
• տարբեր ինտենսիվության ցավ որովայնի ստորին հատվածում
• դաշտանի ուշացում, լիակատար բացակայություն, չափազանց ծանր կամ, ընդհակառակը, սակավ դաշտանային արտադրություն,
• ցավոտ սեռական հարաբերություն
• հղիություն
• պաթոլոգիական հեշտոցային արտադրություն, որն ուղեկցվում է սուր հոտով
• վիժումներ անամնեզում
• արյունային արտադրություն սեռական ուղիներից՝ դաշտանային շրջանից դուրս,
• դաշտանադադար և այլն:
Այս պայմաններից մի քանիսը գինեկոլոգիական պաթոլոգիայի նշան են: Ուստի կարևոր է ժամանակին դիմել մասնագետի՝ հետազոտության և բուժման համար:
Ինչպե՞ս է իրականացվում գինեկոլոգի խորհրդատվությունը:
Նախնական այցի ժամանակ գինեկոլոգը կլսի գանգատները և կհավաքի անամնեզ։ Հաջորդիվ, մասնագետը սկսում է իրականացնել զննում գինեկոլոգիական աթոռի վրա՝ օգտագործելով հատուկ գործիքներ՝ հայելիներ: Գինեկոլոգը գնահատում է հեշտոցի և արգանդի պարանոցի վիճակը, շոշափելով որոշում է սեռական օրգանների չափերը, դրանցում պաթոլոգիական գոյացությունների առկայությունը կամ բացակայությունը։
Որպես հետազոտման լրացուցիչ մեթոդներ գինեկոլոգիայում իրականացվում են.
• Կոնքի օրգանների և կրծաագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
• հիստերոսկոպիա և կոլպոսկոպիա
• լապարոսկոպիա
• հիստերոսալպինոգրաֆիա
• բջջաբանություն և այլն:
Բժիշկը անհատական հիմունքներով սահմանում է հետազոտությունների շրջանակը՝ հաշվի առնելով հիվանդի գանգատները և ընդհանուր վիճակը, նախնական ախտորոշումը և ուղեկցող պաթոլոգիաները:
Ինչու՞ դիմել SILK Medical կլինիկա՝ գինեկոլոգիական խորհրդատվության
• Բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմ
Մեր բժիշկները պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքները մասնագիտացված դասընթացների և սեմինարների միջոցով:
• Ժամանակակից սարքավորումներ
Կլինիկան համալրված է եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով, ինչը հետազոտությունը դարձնում է արագ և ճշգրիտ։
Անհատական և համապարփակ մոտեցում յուրաքանչյուր բուժառուի
Թույլ է տալիս ամենակարճ ժամանակում ընտրել ախտորոշման և բուժման
առավել համապատասխան ծրագիրը: