Օրգանիզմի բազային ստուգում (չեկապ)
- Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Օրգանիզմի բազային ստուգում (չեկապ)
Չեկապը համապարփակ հետազոտություն է, որը թույլ է տալիս վաղ փուլերում բացահայտել հնարավոր առողջական խնդիրները, ինչը հեշտացնում է բուժումը և մեծացնում վերականգնման հնարավորությունները: Ժամանակին կատարվող հետազոտությունները նպաստում են կյանքի որակի բարելավմանը և փոխանցում հանգստություն սեփական առողջության նկատմամբ։
SILK Medical կլինիկայում բուժառուներին առաջարկում ենք անցնել «բազային չեկապ», որը խորհուրդ է տրվում կատարել 2-3 տարին մեկ անգամ՝ լրացուցիչ ցուցումների բացակայության դեպքում։ Այն ներառում է հետևյալ ծառայությունները.
Մասնագետների հետ խորհրդատվություն․
Բժիշկ-թերապևտի մոտ այց (60 րոպե)՝ առերես
Թերապևտի մոտ կրկնակի այց (30 րոպե) ՝ առերես կամ առցանց
Հետազոտություններ․
- Արյան ընդհանուր հետազոտություն + ԷՆԱ
- Գլյուկոզա՝ ծոմ պահելու դեպքում
- Ընդհանուր խոլեստերին
- Թիրեոտրոպ հորմոն (TSH)
- Կրեատինին
- Վարակներ (ՄԻԱՎ, հեպատիտ B և C, սիֆիլիս)
- Մեզի ընդհանուր հետազոտություն
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
Հետազոտության արդյունքների հիման վրա Դուք կստանաք մանրամասն պատկերացում Ձեր առողջական վիճակի մասին, ինչպես նաև ցուցումներ Ձեր թերապևտի կողմից՝ հնարավոր քրոնիկական հիվանդությունների կանխարգելման համար: