Փոխնակ մայրություն
- Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրության ծրագրերի աջակցությունը Հայաստանում SILK Medical կլինիկայի հիմնական ծառայություններից է: Մեր կլինիկայում աշխատում են երկար տարիների փորձ ունեցող լավագույն բժիշկներն ու խնամակալները, որոնք կօգնեն ձեզ ծնող դառնալ: Ուղղության շրջանակներում իրականացվում են.
- ԱՄԲ և դոնորական սառեցված սաղմի տեղափոխում՝ փոխնակ մայրության ծրագրի շրջանակներում
- Սաղմերի արհեստական ընտրություն ըստ գենետիկական կարգավիճակի (PGT-A) (ըստ ցուցումների)
- Փոխնակ մայրերի ընտրություն և հետազոտություն
- Փոխնակ մայրերի հղիության հսկողություն
Հայաստանում ԱՄԲ-ի, դոնորական նյութերի և փոխնակ մայրության կիրառումը կարգավորող նորմատիվային բազան կարելի է համարել աշխարհում ամենաառաջադեմներից մեկը: ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրեթե բոլորին օգտվել վերարտադրողական բժշկության ձեռքբերումներից։
Ովքե՞ր կարող են օգտվել Հայաստանում փոխնակ մայրության ծրագրից։
Գրանցված և չգրանցված ամուսնության մեջ գտնվող միայնակ կանայք, ամուսնական զույգեր:
Ունե՞ն արդյոք օտարերկրացիները Հայաստանում փոխնակ մայրության ծրագրին դիմելու իրավունք։
Այո, ծառայությունից կարող են օգտվել ամուսնական զույգերը։
Հնարավո՞ր է արդյոք դոնորական նյութի կիրառումը փոխնակ մայրության ծրագրերի շրջանակներում:
Այո, Հայաստանում արգելված չէ միաժամանակ ներգրավել և՛ դոնոր բջիջներին, և՛ փոխնակ մորը։ Սակայն, ծնողներից գոնե մեկը պետք է գենետիկ կապ ունենա չծնված երեխայի հետ։ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն է տրամադրում նաև այն զույգերին և միայնակ կանանց, ովքեր դոնորական սաղմի կարիքն ունեն (միաժամանակ և՛ դոնորական ձվաբջիջներ, և՛ սերմնահեղուկ): Նման ծրագիր իրականացնելու թույլտվությունը տրվում է հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։
Կարո՞ղ է արդյոք փոխնակ մայրը երեխային չհանձնել պայմանագիր կնքած անձանց
Ո՛չ, ՀՀ օրենսդրությունն ընդգծում է, որ փոխնակ մայրը իրավունք չունի հրաժարվել երեխային իր կենսաբանական ծնողներին հանձնելուց։ Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:
Ո՞վ կարող է Հայաստանում փոխնակ մայր դառնալ
Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-ից 35 տարեկան կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և ունեն առնվազն մեկ երեխա։ Եթե փոխնակ մայրն ամուսնացած է, ապա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ամուսնու համաձայնությունը: Կինը չի կարող փոխնակ մայր լինել ավելի քան երկու անգամ:
Փոխնակ մայրը կարող է լինել կենսաբանական ծնողների ազգականը: Այս դեպքում նրա նկատմամբ պահանջները նույնն են, սակայն վերին տարիքային շեմը սահմանափակված չէ։ Իրականացված ծրագրի շրջանակներում փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր, ինչը հետագայում պետք է հաստատվի նորածնի ԴՆԹ թեստի արդյունքներով։
Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը փոխնակ մոր/դոնորի և կենսաբանական ծնողների միջև:
Բոլոր պայմանագրերը վավերացվում են նոտարական կարգով:
Միասին` բեղմնավորումից մինչև ծննդաբերություն
Փոխնակ մայրության ծրագրերի համապարփակ աջակցությունը ներառում է փոխնակ մոր որոնումը, ընտրությունը, հետազոտումը, նրա դեղորայքի ապահովումը և տեղադրման նախապատրաստումը: Հղիության փուլում՝ վճարովի հիմունքներով հղիության հսկողությունը և ծննդաբերությունը, տրանսպորտի և կեցության ծախսերը, հագուստը, ամսական ֆինանսական փոխհատուցումը և ծննդաբերությունից հետո վճարը: Կոմպլեքսային ուղեկցության փաթեթներում կարող են ներառվել ԱՄԲ և դոնորական սառեցված սաղմի տեղափոխման ծրագրերը, դոնորական նյութը և սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշումը (PGT-A)։
Լրացրե՛ք հայտ հենց հիմա և ընտրեք լավագույն ծրագիրը Ձեր խնամարկուի հետ։