Հիստերոսկոպիա
- Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Հիստերոսկոպիան արգանդի խոռոչի հիվանդությունների ախտորոշման ժամանակակից նվազագույն ինվազիվ մեթոդն է: Պրոցեդուրան իրականացնելու համար օգտագործվում է հատուկ գործիք՝ հիստերոսկոպ։ Նրա օգնությամբ բժիշկը ներթափանցում է արգանդի խոռոչ՝ առանց վիրահատական կտրվածքների և պունկցիաների։ Հիստերոսկոպիայի առավելությունները ներառում են ցավի բացակայությունը, պրոցեդուրայից հետո արագ վերականգնման շրջանը և հետվիրահատական բարդությունների զարգացման ցածր ռիսկը: Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է նմուշ վերցնել հյուսվածաբանական հետազոտություն անցկացնելու համար։
Արգանդի հիստերոսկոպիայի ցուցումներ
Միջամտությունը նշանակվում է այնպիսի պայմանների առկայության դեպքում, ինչպիսիք են.
• անպտղություն
• դաշտանային ցիկլի խանգարում
• անհայտ ծագման երկարատև արյունահոսություն
• հղիության ընդհատումներ անամնեզում
• նախապատրաստում ԱՄԲ-ին
Հիստերոսկոպիան կիրառում են սեռական օրգանների ուռուցքային գոյացությունների առկայությունը որոշելու կամ ախտորոշումը պարզելու համար։ Պրոցեդուրան նախատեսված է նաև նախորդ բուժման արդյունավետությունը վերահսկելու համար: Հիստերոսկոպիան թույլ է տալիս որոշել հանգույցների և նորագոյացությունների չափը և գտնվելու վայրը:
Պրոցեդուրայի հակացուցումները
Հղիության ընթացքում, արյան մակարդման պաթոլոգիայի, արգանդի վզիկի ստենոզի առկայության, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել հիստերոսկոպիայից: Հետազոտության հակացուցումները ներառում են սեռական օրգաններից առատ արյունահոսություն, արգանդի վզիկի քաղցկեղ և քրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա:
Միջամտության սահմանափակումները որոշելու համար անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Մեր կլինիկայում աշխատում են բարձր որակավորում ունեցող գինեկոլոգներ։ Հիստերոսկոպիայի անցկացման հնարավորության մասին որոշումը կայացվում է պացիենտի բողոքների, նրա ընդհանուր վիճակի և հետազոտության արդյունքների հիման վրա:
Ինչպե՞ս նախապատրաստվել հիստերոսկոպիային
Բուժառուի ներկայիս առողջական վիճակը գնահատելու համար իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
• արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն
• մեզի ընդհանուր հետազոտություն
• կոագուլոգրամմա
• ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և C-ի, սիֆիլիսի արյան անալիզ
• Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
• ֆտորոգրաֆիա
• փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
• ֆլորայի և ուռուցքաբանության համար քսուք
Խորհուրդ է տրվում սկսել հիստերոսկոպիայի նախապատրաստումը հետազոտության նշանակված ամսաթվից 2 շաբաթ առաջ: Անհրաժեշտության դեպքում թեստերի ցանկը կարող է ընդլայնվել: Հիստերոսկոպիայի կատարման թույլտվությունը կարելի է ստանալ բժիշկ-թերապևտի մոտ։
Արդյունքների ճշգրտությունը ապահովելու համար միջամտությունից մի քանի օր առաջ խորհուրդ է տրվում դադարեցնել տամպոնների, հեշտոցային մոմիկների, հաբերի օգտագործումը և ներլվացումները Սեռական հարաբերությունները բացառվում են հիստերոսկոպիայից 2 օր առաջ: Պրոցեդուրայի նախօրեին խորհուրդ է տրվում մաքրել աղիքները։ Վիրահատությունը կատարվում է ծոմ պահելու դեպքում, ուստի վերջին կերակուրը պետք է լինի վիրահատությունից ոչ ուշ, քան 10 ժամ առաջ։
Ինչպե՞ս է ընթանում հիստերոսկոպիան
Վիրահատության ընթացքում պացիենտը պառկում է գինեկոլոգիական աթոռի վրա։ Կախված միջամտության տեսակից՝ կատարվում է տեղային անզգայացում կամ ներերակային սեդացիա (դեղորայքային քուն)։ Այնուհետև բժիշկն օգտագործում է հատուկ գործիքներ՝ արգանդի պարանոցի ուղին լայնացնելու համար։ Դրա միջոցով արգանդ է ներմուծվում ստերիլ հեղուկ կամ գազ, որն անհրաժեշտ է օրգանի խոռոչը ընդլայնելու և տեսանելիությունը բարելավելու համար։ Այնուհետև բժիշկը հիստերոսկոպը ներմուծում է արգանդի պարանոց ։ Աստիճանաբար առաջ տանելով գործիքը՝ բժիշկը հետազոտում է արգանդի պարանոցի ուղին, ներարգանդային խոռոչը և այլ կառուցվածքները։
Ախտորոշիչ հիստերոսկոպիան կարող է դառնալ բուժիչ: Միջամտության ընթացքում բժիշկը կարող է վերցնել նմուշ հյուսվածաբանական հետազոտության համար, ինչպես նաև հեռացնել պոլիպները, արգանդի միոմաները և այլն: Պրոցեդուրան ավարտվում է հիստերոսկոպի հեռացմամբ։
Վերականգնումը հիստերոսկոպիայից հետո
Հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, որը չի պահանջում երկարատև վերականգնում: Վերականգնողական գործընթացն արագացնելու և հետվիրահատական բարդությունների ռիսկը նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում մի քանի շաբաթ.
• բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական հարաբերությունները,
• հրաժարվել սաունաներից, լողավազաններից
• բացառել ներլվացումները
• հրաժարվել տամպոնների օգտագործումից
Մեր բժիշկները պատրաստ են պատասխանել Ձեր հարցերին անհատապես։ Բժշկական կենտրոնը հագեցած է առաջադեմ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության ախտորոշիչ և բուժական պրոցեդուրաներ: Կլինիկայի մասնագետները պարբերաբար կատարելագործում են իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները։