+374 122 103 03
Mo-Fr 9:00 AM - 9:00 PM
Sa-Su 9:00 AM - 7:00 PM
Բժշկի տուն կանչ
Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Mo-Fr 9:00 AM - 9:00 PM
Sa-Su 9:00 AM - 7:00 PM
Գլխավոր էջ >
Նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում (PGT)

Նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում (PGT)

Կլինիկայի հասցեն:
  • Երևան, Մարգարյան փողոց, 6/1

Նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում

ԱՄԲ-ից հետո հղիության բացակայության ամենատարածված պատճառներից մեկը սաղմի գենետիկ խանգարումներն են: Դրանք բացահայտելու համար կատարվում է նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորում (ՆԳԹ)։ Ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ընտրել տեղադրման համար լավագույն սաղմերը՝ դրանով իսկ մեծացնելով ԱՄԲ-ի հաջողության հնարավորությունները: ՆԳԹ-ից հետո հղիության հավանականությունը հասնում է 69,1%-ի:

SILK medical  կլինիկան առաջարկում է հետևյալ գենետիկական թեստերը.

  • ՆԳԹ-Ա՝ NGS մեթոդով – սաղմերի զննում անեուպլոիդիայի համար (քանակական քրոմոսոմային փոփոխություններ):
  • ՆԳԹ-Մ – մոնոգեն հիվանդությունների սկրինինգ:

 

Որո՞նք են ՆԳԹ-ի առավելությունները:

  • Առողջ սաղմի ընտրություն տեղադրման համար
  • Մեծացնում է հղիության հավանականությունը
  • Նվազեցնում է վիժման վտանգը
  • Նվազեցնում է հիվանդ երեխա ունենալու ռիսկը

Ուսումնասիրությունը պարտադիր կերպով առաջարկվում է.

  • Ուշ վերարտադրողական տարիքի կանանց (ավելի քան 35 տարեկան)
  • ԱՄԲ-ի կրկնվող անհաջող փորձերի դեպքում
  • Սովորութային կրելախախտի դեպքում (2 կամ ավելի վիժում)
  • Ժառանգական հիվանդությունների ախտորոշմամբ ծնողների դեպքում
  • Եթե ընտանիքում ծնվել է գենետիկ պաթոլոգիա ունեցող երեխա

 

Սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորումը կարող է առաջարկվել բոլոր զույգերին, ովքեր իրականանցնում են ԱՄԲ՝ փորձերի քանակը նվազեցնելու և հաջող ելքի հնարավորությունները մեծացնելու նպատակով:

Ինչպե՞ս է իրականացվում ՆԳԹ-ն:

Գենետիկական հետազոտության համար սաղմերը կարելի է ստանալ միայն ԱՄԲ ծրագրի միջոցով: Սաղմի զարգացման 5-6-րդ օրը լաբորատորիայում սաղմաբանը կատարում է յուրաքանչյուր սաղմի տրոֆեկտոդերմի բիոպսիա, ընտրում է մի քանի բջիջ հետազոտության համար և ուղարկում գենետիկական անալիզի։ Մինչև հետազոտության արդյունքների ստացումը, սաղմերը ապակեպատ անոթներում պահվում են SILK  medical-ի կրիոբանկում։

SILK medical-ի սաղմնաբաններն ունեն բարձր որակավորում և տարբեր սաղմնային մանիպուլյացիաների կատարման մեծ փորձ: Բիոպսիան չի վնասում սաղմին և բացասաբար չի ազդում նրա հետագա զարգացման վրա։

ՆԳԹ-Ա՝ NGS – սաղմերի փորձարկում անուպլոիդիայի համար՝ օգտագործելով գենոմի հաջորդականությունը: Մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել բոլոր քրոմոսոմների կառուցվածքը և բացահայտել անոմալիաներով հատվածները: ՆԳԹ մեթոդը համարվում է ամենատեղեկատվականներից մեկը։

ՆԳԹ-Մ — մոնոգեն հիվանդությունների թեստավորումը թույլ է տալիս բացահայտել այնպիսի ծանր ժառանգական հիվանդություններ, ինչպիսիք են՝ կիստոզային ֆիբրոզը, Հանթինգթոնի հիվանդությունը, ողնաշարի մկանային ատրոֆիան, Մանգաղաբջջային սակավարյունությունը, Թեյ-Սաքսի հիվանդությունը և այլն:

SILK Medical-ն առաջարկում է ԱՄԲ  ծրագրերի իրականացում՝ սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորմամբ: Սաղմերի գենետիկական թեստավորումը թույլ կտա Ձեզ լինել հանգիստ և վայելել առողջ երեխայի ծննդի սպասումը:

Պայմանավորվեք մասնագետի մոտ



    Make an appointment

    time
    Fill in your information and we will call you back shortly.
    [cf7form cf7key="popap-zapisi-na-prijom"]
    Doctor:






      By clicking the button, you agree to processing of personal data and agree to privacy policy

      Make an appointment

      time
      Fill in your information and we will call you back shortly.
      [cf7form cf7key="popap-zapisi-na-prijom"]
      Select a direction
      ՈՒՁՀ մասնագետ






        By clicking the button, you agree to processing of personal data and agree to privacy policy

        Request a callback

        Fill in your information and we will call you back shortly.




          By clicking the button, you agree to processing of personal data and agree to privacy policy