Դոնորական սերմնահեղուկ
- Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Դոնորական սերմնահեղուկ
Սերմնահեղուկի դոնորները տղամարդիկ են, ովքեր կամավոր հիմունքներով իրենց սերմնահեղուկը տրամադրում են պացիենտներին, և չունեն ծնողական պարտականություններ սերմնահեղուկի օգտագործման արդյունքում ծնված երեխաների նկատմամբ։
Դոնորական սերմնահեղուկի օգտագործման ցուցումներն են՝
- Ազոոսպերմիա և այլ արտահայտված սերմնահեղուկի պաթոլոգիական փոփոխություններ
- ԱՄԲ+ԻՔՍԻ-ի անհաջող փորձեր հիվանդության զարգացման պատմության մեջ
- Զուգընկերոջ մոտ ժառանգական հիվանդությունների առկայություն
- Զուգընկերոջ մոտ անբուժելի սեռական ճանապարհով փոխանցվող վարակի առկայություն
- Ռեզուս-իմունիզացիա կնոջ մոտ՝ զուգընկերոջ դրական Rh գործոնի պայմանով
- Կնոջ մոտ սեռական զուգընկերոջ բացակայություն։
SILK Medical-ի կատալոգը իր մեջ ներառում է տարբեր ազգությունների և ֆենոտիպերի դոնորներ: Դոնորի հետ անձնական ծանոթությունը բացառվում է: Կատալոգում կարող եք ծանոթանալ դոնորների հիմնական տվյալներին՝
- տարիքը և ազգությունը
- արյան խումբը և ռեզուս-գործոնը (Rh)
- հասակը և քաշը
- աչքերի գույնը և բացվածքի ձևը՝ դիրքը
- մազերի գույնը
- դեմքի և քթի ձևը
- մասնագիտությունը
- կրթությունը
- կենդանակերպի նշանը
Միայն ԱՄԲ-ի դեպքում է կիրառվու՞մ դոնորական սերմնահեղուկը:
Ո՛չ, դոնորական սերմնահեղուկը կարող է օգտագործվել նաև ներարգանդային սերմնավորման համար: Ընդ որում, այս մանիպուլյացիան իրականացնելու համար «անպտղություն» ախտորոշում չի պահանջվում, ուստի այն կանայք, ովքեր չունեն զուգընկեր, բայց երազում են երեխայի մասին, կարող են դիմել այս միջամտության համար։
Ինչպե՞ս ենք մենք ապահովում մեր բուժառուների անվտանգությունը
Բացարձակ անանունություն դոնորական սերմնահեղուկի օգտագործման պրոցեդուրային դիմելու հարցում և՛ դոնորների, և՛ բուժառուների համար։ Վերարտադրողականության գաղտնիության պահպանումը մեր առաջնահերթություններից մեկն է: Մենք խստորեն վերահսկում ենք մեր դոնորների առողջական վիճակը։ Ամբողջ դոնորական սերմնահեղուկն անցնում է պարտադիր կարանտին՝ պացիենտներին վարակներից առավելագույնս պաշտպանելու նպատակով, հետևաբար, սերմնահեղուկը կրիոկոնսերվացվում է 6 ամսով։ Կարանտինային շրջանից հետո դոնորը կրկնակի թեստ է անցնում հեպատիտ Բ և Ց, ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի համար, և միայն կրկնակի բացասական արդյունքի դեպքում սերմնահեղուկը կարող է օգտագործվել։ Բժիշկը անհատապես որոշում է, թե որ մեթոդը` ԱՄԲ կամ ինսեմինացիա՝ դոնորական սերմնահեղուկով, առավել հարմար և նախատեսելի է Ձեր պարագայում։ Դա կախված է բազմաթիվ գործոններից՝ ախտորոշումից, տարիքից, հակամլյուլերյան հորմոնի (AMH) մակարդակից, խողովակների անցանելիությունից և այլն: