Ներարգանդային արհեստական սերմնավորումը
- Երևան, Մարգարյան փողոց, 6/1
Ներարգանդային արհեստական սերմնավորում
Ներարգանդային արհեստական սերմնավորումը (ՆԱՍ) հատուկ մշակված և պատրաստված սերմի ներարկումն է արգանդի խոռոչ։ Վերարտադրողական բժշկության բոլոր մեթոդներից ՆԱՍ պրոցեդուրան ամենամոտն է բնական ճանապարհով բեղմնավորմանը: Սերմնավորման համար կարող է օգտագործվել կնոջ զուգընկերոջ կամ կրիոկոնսերվացված դոնորական սերմնահեղուկը:
Արհեստական սերմնավորման առավելությունն այն է, որ բեղմնավորման լավագույն պահին լավագույն սերմնաբջիջները «Էքսպրես առաքմամբ» անմիջապես ներթափանցում են արգանդ՝ շրջանցելով հեշտոցն ու արգանդի պարանոցի ցերվիկալ ուղիները։ ՆԱՍ-ն զգալիորեն մեծացնում է հղիության հավանականությունը։
Սերմնավորման ցուցումներ․
- անհասկանալի ծագման անպտղություն
- զուգընկերոջ սերմնահեղուկի որակի աննշան նվազում
- անպտղության պարանոցային գործոն․ արգանդի վզիկի սպիներ, ցերվիկալ լորձի կազմի խանգարումներ
- օվուլյացիայի հետ կապված խնդիրներ
- սեռական խանգարումներ, կանոնավոր սեռական հարաբերությունների բացակայություն
- կնոջ մոտ սերմնահեղուկի սպիտակուցների նկատմամբ ալերգիա
- զուգընկերոջ բացակայություն (սերմնավորում դոնորական սերմով)
- դիսկորդանտ զույգ (զուգընկերներից միայն մեկն է վարակված ՄԻԱՎ-ով)
Ներարգանդային բեղմնավորումը հակացուցված է, եթե կնոջ մոտ.
- խանգարված է արգանդափողերի անցանելիությունը
- էնդոմետրիումը չափազանց բարակ է
- չկա օվուլյացիա
- առկա են արգանդի կառուցվածքային թերություններ, որոնք կանխում են հղիությունը։
Հղիության հետ կապված խնդիրների յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական, զգույշ մոտեցում: SILK Medical կլինիկայում փորձառու բժիշկները կանցկացնեն մանրակրկիտ հետազոտություն, որի արդյունքների հիման վրա Ձեզ կառաջարկվի ամենաարդյունավետ բուժումը։
Ինչպե՞ս է տեղի ունենում սերմնավորումը
Արհեստական սերմնավորման պրոցեդուրան կարող եք իրականացնել Երևանում։ Կինը նախօրոք հետազոտություններ է անցնում՝ բացառելու ՆԱՍ-ի հակացուցումները։ Տղամարդը սերմնահեղուկ է հանձնում անալիզի համար։ Դոնորական սերմնահեղուկով ՆԱՍ-ի դեպքում Դուք նախապես ընտրում եք դոնորին մեր բանկից։
Ներարգանդային բեղմնավորումն իրականացվում է բնական ցիկլի շրջանակներում կամ հորմոնալ խթաման հետ համատեղ։ Կատարվում է ֆոլիկուլների հասունացման ուլտրաձայնային մոնիտորինգ: Դրա արդյունքների հիման վրա բժիշկը նշանակում է պրոցեդուրայի օրը:
Տղամարդը սերմնահեղուկը հանձնում ՆԱՍ-ից անմիջապես առաջ: Սաղմնաբանը նախապատրաստում է սերմը՝ առանձնացնում է ամենաորակյալ սերմը, մաքրում նմուշը սպիտակուցներից։ Դոնորական սերմնահեղուկը հալեցվում է:
ՆԱՍ պրոցեդուրան անցավ է և տևում է ընդամենը մի քանի րոպե: Կինը բարձրանում է գինեկոլոգիական աթոռի վրա։ Բժիշկը հեշտոցի մեջ տեղադրում է գինեկոլոգիական հայելի, այնուհետև արգանդի պարանոցի ցերվիկալ ուղիներով տեղադրվում է կաթետեր, որի միջոցով սերմնահեղուկը ներթափանցում է արգանդի խոռոչ: Կարճ հանգստից հետո կինը կարող է վերադառնալ տուն։
Սերմնավորման արդյունավետությունը
β-hCG-ի թեստը կարող եք հանձնել ՆԱՍ-ից երկու շաբաթ անց: Արդյունավետությունը հիմնականում կախված է կնոջ տարիքից։ Մինչև 35 տարեկան կանանց մոտ և խթանված ցիկլերում արդյունավետությունը մեկ ցիկլի համար կազմում է 15-25%: Եթե բեղմնավորման երեք փորձերը ձախողվեն, բժիշկը կառաջարկի այլ մեթոդներ բեղմնավորման հետ կապված խնդիրները լուծելու համար:
Հրավիրում ենք Ձեզ Երևանի SILK Medical կլինիկա: Մեր մասնագետները կկատարեն սերմնավորման պրոցեդուրան հմտորեն և զգույշ՝ հաշվի առնելով Ձեր դեպքի բոլոր առանձնահատկությունները։ Մեր թիմի աշխատանքի սկզբունքն է ապահովել բուժման առավելագույն արդյունավետությունը՝ պահպանելով առավելագույն հարմարավետությունը մեր բուժառուների համար: