Պլազմոթերապիա
Պլազմոթերապիան, որը նաև հայտնի է որպես PRP թերապիա, տարածված է նրանց շրջանում, ովքեր պայքարում են ծերացման առաջին նշանների, ակնեի և բորբոքումից առաջացած պիգմենտացիայի նշանների դեմ: Այս մեթոդը բազմակողմանի է և օգնում է լուծել բազմաթիվ խնդիրներ։
Ինչ արդյունքներ կարելի է ակնկալել պլազմոթերապիայից․
- բարելավում է մաշկի տոնուսը և տեսքը՝ կարգավորելով նյութափոխանակության գործընթացները
- նվազեցնում է մանր կնճիռների արտահայտվածությունը
- հարթեցնում է պոստակնեի հետքերը
- հարթեցնում է մաշկի երանգը և նպաստում պիգմենտացիայի վերացմանը:
Գործընթացը ենթադրում է Ձեր սեփական արյան պլազմայի ներարկումը մաշկի խնդրահարույց շերտ: Պրոցեդուրայից առաջ կոսմետոլոգիական կլինիկայում երակից արյուն են վերցնում և տեղադրում այն հատուկ ցենտրիֆուգայի մեջ՝ թրոմբոցիտներով հարուստ պլազմա ստանալու համար: Պրոցեդուրայի ընթացքում առավելագույն հարմարավետություն ապահովելու համար կիրառվում է ցավազրկող: Այնուհետև պլազման ներարկվում է բարակ ասեղների միջոցով, որոնք նվազագույն վնասվածք են հասցնում մաշկին:
Պլազմայի վրա հիմնված դեղամիջոցը պարունակում է սպիտակուցների կոմպլեքս, օգտակար միկրոէլեմենտներ և այսպես կոչված «աճի գործոններ», որոնք խթանում են կոլագենի արտադրությունը և օգնում պահպանել մաշկի երիտասարդությունը: Այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ պլազման ստանում են պացիենտի սեփական արյունից և այն լիովին համատեղելի է նրա օրգանիզմի հետ։ Սա զգալիորեն նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների և կողմնակի ազդեցությունների ռիսկը:
Պլազմոթերապիան ունի մի շարք սահմանափակումներ. պրոցեդուրան հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ժամանակ, արյան մակարդման խանգարումների և սրտանոթային համակարգի հետ կապված այլ խնդիրների, ինչպես նաև վարակների, բորբոքային պրոցեսների, էնդոկրին և օնկոլոգիական հիվանդությունների առկայության դեպքում: Պրոցեդուրայից մի քանի օր առաջ խորհուրդ է տրվում սննդակարգից ամբողջությամբ հեռացնել ալկոհոլային խմիչքները, ինչպես նաև կծու, յուղոտ և աղի մթերքները։
Սովորաբար, պրոցեդուրայից հետո վերականգնման ժամկետը տևում է երեքից հինգ օր, սակայն այդ ժամանակահատվածները կարող են տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր պացիենտի մաշկի առանձնահատկություններից և զգայունության աստիճանից: Վերականգնման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումից, պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթումից և փորձել կանխել մաշկի տաքացումը: Տնային պատշաճ խնամքը կօգնի երկար ժամանակ պահպանել պրոցեդուրայի ազդեցությունը: Պլազմոթերապիան հիանալի կերպով զուգորդվում է այլ մեթոդների հետ, ինչպիսիք են բիոռեվիտալիզացիան և ուրվագծային պլաստիկան, որոնք հասանելի են նաև Երևանի Silk Medical կլինիկայում։ Մեր կոսմետոլոգները սիրով կընտրեն Ձեզ համար պրոցեդուրաների անհատական փաթեթ, որը կօգնի Ձեզ հասնել ցանկալի արդյունքի: